Արոնյանը պարտվեց աղյուսակը գլխավորող ԿարյակինինԱրոնյանը պարտվեց աղյուսակը գլխավորող Կարյակինին

Արոնյանը պարտվեց աղյուսակը գլխավորող Կարյակինին

12.05.13 22:19
Արոնյանը պարտվեց աղյուսակը գլխավորող Կարյակինին

Նորվեգական Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող ռուս Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերը հաղթեց 38-րդ քայլում:

Այս տուրում սպիտակներով պարտություն կրեց նաև աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ով զիջեց Հիկարու Նակամուրային: Մագնուս Կառլսենը միավորը կիսեց Պյոտր Սվիդլերի, իսկ Վան Հաոն` Թեյմուր Ռաջաբովի հետ: Տոպալով - Համեր պարտիան դեռ ընթացքի մեջ է:

4-րդ տուրից հետո Կարյակինը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Նակամուրան ունի 2.5 միավոր, իսկ Արոնյանը, Անանդը, Կարլսենը, Սվիդլերն ու Ռաջաբովը՝ 2-ական:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված