Շախմատի Եվրոպայի առաջնության 6-րդ տուրի արդյունքները
11.05.13 10:46Երեկ տեղի ունեցան շախմատի Եվրոպայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները: Ձեզ ենք ներկայացնում մեր շախմատիստների արդյունքները:
Արման Փաշիկյանը սպիտակներով զիջեց Սերգեյ Մովսիսյանին:
Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով զիջեց Չեխիայի դրոշի տակ հանդես եկող Դավիդ Նավարային:
Տիգրան Պետրոսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց մոլդովացի Վիորել Յորդաչեսկուհի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սևերով միավորները կիսեց Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկոց Վլադիսլավ Տկաչևի հետ պարտիայում:
Կարեն Գրիգորյանը սպիտակներով զիջեց ռուս Դանիիլ Դուբովին, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեյ Իստրաչեսկուին:
Հրանտ Մելքումյանը սպիտակներով առավելության հասավ Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող մեր հայրենակից Յուրի Հայրապետյանի հանդեպ: Իսկ Ավետիք Գրիգորյանը սևերով պարտվեց ուկրաինացի Անդրեյ Զոնտախին:
Վլադիմիր Հակոբյանը սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան իտալացի Միչել Գեդոնայի հետ:
Ռոբերտ Աղասարյանը հաղթեց խորվաթ Դավորին Կուլյաշևիչին:
Էլինա Դանիելյանը սևերով առավելության հասավ գերմանացի Ստեֆան Բուխալի, իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ ռումինացի Բոգդան Պոսեդարուի նկատմամբ:
Այժմ՝ 6-րդ տուրից հետո, մեր շախմատիստները մրցաշարային աղյուսակում հետևյալ դասավորվածությունն ունեն:
14. Գաբրիել Սարգսյան – 4.5
19. Սերգեյ Մովսիսյան – 4.5
42. Տիգրան Պետրոսյան – 4
51. Զավեն Անդրիասյան -4
71. Հրանտ Մելքումյան – 4
95. Ռոբերտ Հովհաննիսյան – 3.5
99. Ռոբերտ Աղասարյան – 3.5
100.Արման Փաշիկյան – 3.5
105. Կարեն Գրիգորյան – 3.5
135. Հովհաննես Գաբուզյան – 3
143. Վլադիմիր Հակոբյան – 3
146. Ավետիք Գրիգորյան – 3
167.Էլինա Դանիելյան – 3
239.Վլադիմիր Պողոսյան – 2.5