Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոնԳոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն

Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն

11.05.13 09:13
Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն

Պերույի մայրաքաղաք Լիմայում ավարտվեց երիտասարդների հերթական համաշխարհային հավաքը: Մրցումների վերջին օրը հանդես եկան ծանրամարտի բոլոր տեսակի առաջնությունների «զարդը» հանդիսացող գերծանր քաշայինները: Նրանց մեջ իր մրցելույթներով աչքի ընկավ գյումրեցի Գոռ Մինասյանը: Մեր ծանրորդը շահեց երեք արծաթե մեդալ: Նախ` պոկեց 183 կգ ծանրաձողը, ապա` հրեց 220-ը: Չեմպիոնի կոչմանն արժանացավ վրացի Լաշա Տալախաձեն (411 կգ, 190, 221): Երկամարտի 385 կգ-ով բրոնզե մեդալակիր դարձավ Ռուսաաստանը ներկայացնող Կարեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Պերու էր գործուղել ընդամենը երեք մարզիկի: Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշայինների պայքարում դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Իզաբելա Յայլյանը` 58 կգ քաշայինների պայքարում գրավեց չորրորդ տեղը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված