Շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի արդյունքներըՇախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի արդյունքները

Շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի արդյունքները

10.05.13 10:54
Շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի արդյունքները

Երեկ տեղի ունեցան շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները: Ձեզ ենք ներկայացնում մեր շախմատիստների արդյունքները:

5-րդ տուրում միմյանց հանդիպեցին ու միավորները կիսեցին Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը:

Գաբրիել Սարգսյանը հաղթեց իսպանացի Իվան Սալգադո Լոպեսին

Ռոբերտ Հովհաննիսյանը կիսեց միավորները ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկի հետ, Տիգրան Պետրոսյանն էլ՝ բելառուս Անդրեյ Ժիգալկոյի հետ:

Հրանտ Մելքումյանը սևերով պարտվեց մեկ այլ բելառուս Վլադիսլավ Կովալևին:

Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով պարտվեց Կարեն Գրիգորյանին:

Հովհաննես Գաբուզյանը միավորները կիսեց իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

Արման Փաշիկյանը սևերով հաղթեց անգլիացի Գորդոն Սետաֆանին:

Ավետիք Գրիգորյանն էլ առավելության հասավ ռումինացի Անտոն Թեոդորի նկատմամբ:

Ռոբերտ Աղասարյանը սևերով հաղթեց ռուս Անդրեյ Մացենկոյին:

Վլադիմիր Պողոսյանը պարտվեց ռուս Նիկոլայ Մաևսկուն:

Էլինա Դանիելյանն էլ միավորները կիսեց շոտլանդացի Տատե Ալանի հետ:


5 տուրերից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը: Նա 4 միավորով 15-րդն է:

Սերգեյ Մովսիսյանը 37-րդն է 3.5 միավորով, Տիգրան Պետրոսյանը՝ 43-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 58-րդը, ԶԱվեն Անդրիասյանը՝ 63-րդն է, Կարեն Գրիգորյանը՝ 66-րդը

Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով 89-րդն է, Ավետիք Գրիգորյանը՝ 96-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 113-րդը:

Վլադիմիր Հակոբյանը 2.5 միավորով 142-րդը, Ռոբերտ Աղասարայանը 149-րդը,

Էլինա Դանիելյանը 2 միավորով 201-րդը, իսկ Պողոսյան Վլադիմիրը 1 միավորով 264-րդը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված