Ստավանգեր. մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Նակամուրայի հետՍտավանգեր. մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Նակամուրայի հետ

Ստավանգեր. մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Նակամուրայի հետ

08.05.13 22:25
Ստավանգեր. մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Նակամուրայի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատային գերմրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Ոչ ոքի ավարտվեց նաեւ Մագնուս Կարլսեն - Վեսելին Տոպալով պարտիան: Սերգեյ Կարյակինը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին, Հիկարու Նակամուրան՝ Վան Հաոյին, Պյոտր Սվիդլերը՝ Յոն Լյուդվիգ Համերին:

Երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան:

Մյուս զույգերը կազմել են`

Տոպալով- Ռաջաբով,

Համեր- Կարյակին,

Վան Հաո- Սվիդլեր,

Կարլսեն- Անանդ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված