Լիմայում մեր օրհներգը չհնչեց, սակայն Ռուսաստանի հիմնը հնչեցնողը հայ էրԼիմայում մեր օրհներգը չհնչեց, սակայն Ռուսաստանի հիմնը հնչեցնողը հայ էր

Լիմայում մեր օրհներգը չհնչեց, սակայն Ռուսաստանի հիմնը հնչեցնողը հայ էր

08.05.13 09:19
Լիմայում մեր օրհներգը չհնչեց, սակայն Ռուսաստանի հիմնը հնչեցնողը հայ էր

Երեկ արդեն նշել էինք, որ Պերույում անցկացվող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը` Իզաբելա Յայլյանը, գրավել է 4-րդ տեղ: Իսկ այսօր տղաների 77 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 340 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Էջմիածինցի ծանրորդը պոկում վարժությունում իր գլխավերևում պահեց 160 կիլոգրամանոց ծանրաձողը և շահեց արծաթե մեդալ:

Հարկ է նշել, որ 17-ամյա Անդրանիկը նույն արդյունքն էր գրանցել նաև մեկ ամիս առաջ Տիրանայում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Ցավոք, Կարապետյանին չհաջողվեց հրում վարժությունում կրկնել «ալբանական» արդյունքը (186 կգ), որը նրան հնարավորություն կտար հռչակվել երիտասարդների աշխարհի չեմպիոն: Կարապետյանն այս ձևում ընդամենը մեկ հաջող փորձ կատարեց` «սանձելով» 180 կիլոգրամանոց ծանրաձողը:

Լիմայում մեր օրհներգը չհնչեց, սակայն Ռուսաստանի հիմնը հնչեցնողը հայ էր: Ռազմիկ Ունանյանը երկամարտի 365 կգ-ով հռչակվեց չեմպիոն, իսկ արծաթե մեդալակիր դարձավ ադրբեջանի ներկայացուցիչը, որը Անդրանիկին շրջանցեց անձնական քաշով ավելի թեթև լինելու պատճառով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված