Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցատեղին Չեննայն էԱշխարհի չեմպիոնի կոչման համար մրցատեղին Չեննայն է

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցատեղին Չեննայն է

06.05.13 15:00
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցատեղին Չեննայն է

Երեկ Բաքվում կայացավ ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, հստակեցվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպման մրցատեղին: Այդ կոչման համար ներկայիս տիտղոսակիր հնդիկ Վիշվանաթան Անանդի դեմ պայքարելու է Հավակնորդների մրցաշարի հաղթող նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Համաձայն ՖԻԴԵ-ի որոշման՝ մրցավեճը տեղի կունենա հնդկական Չեննայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը բաց նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ու ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդին՝ կոչ անելով բաց մրցույթ անցկացնել մրցատեղիի ընտրության համար՝ այդպիսով պահպանելով արդարության ու թափանցիկության սկզբունքներն ու կանոնները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված