Տխուր ավարտՏխուր ավարտ

Տխուր ավարտ

14.04.13 20:42
Տխուր ավարտ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ընդամենը երեք մասնակցով էր ներկայացել աշխարհամասի կարևորագույն ստուգատեսին: 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ, իսկ երկամարտում` ցույց տվեց 4-րդ արդյունքը: Այսօր քիչ առաջ ավարտված գերծանր քաշայինների պայաքարում անհաջող հանդես եկան մեր մյուս ներկայացուցիչները` Հայկ Հակոբյանն ու Գոռ Մինասյանը: Պոկում վարժությունից հետո նրանք 185 կգ արդյունքով համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղում էին: Ցավոք, Հայկը ձախողեց հրում վարժության երեք մոտեցումները, իսկ Գոռը` երկրորդ փորձից իր գլխավերում պահեց 215 կգ ծանրաձողը ու անհասկանալի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից: Արդյունքում` գերծանր քաշայինների պայքարում հաջողությունն ուղեկցեց Ռուսլան Ալբեգովին: Երկրորդ տեղը գրավեց Արտյոմ Ուդաչինը: Երկուսն էլ ցույց տվեցին երկամարտի 442 կգ արդյունք: Սակայն Ուդաչինին անհաջողություն պատճառեց ավելորդ քաշը: Բրոնզե մեդալակիր դարձավ չեխ Իրժի Օրզեկը (442 կգ): Թիմային պայքարում անվիճելի առավելությամբ հաղթեց Ռուսաստանի ընտրանին:

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված