Դավիթ Բեջանյանը` Եվրոպայի չեմպիոնԴավիթ Բեջանյանը` Եվրոպայի չեմպիոն

Դավիթ Բեջանյանը` Եվրոպայի չեմպիոն

14.04.13 01:11
Դավիթ Բեջանյանը` Եվրոպայի չեմպիոն

Այսօր Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ Ռուսաստանի հավաքականի անդամ, 105 կգ քաշային Դավիթ Բեջանյանը: Դավիթը նախ պոկեց 181 կգ ծանրաձողը և արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Իսկ հրումում` իր ուժեղ ձևում, Դավիթը, ում պատկանում է աշխարհի ռեկորդը, ցույց տվեց 230 կգ արդյունք ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Վաղը Ալբանիայի մայրաքաղաքում տեղի կունենան կանանց և տղամարդկանց գերծանր քաշայինների մրցումները: Հիշեցնենք, որ Հայաստանը կներկայացնեն գյումրեցիներ Գոռ Մինասյանն ու Հայկ Հակոբյանը:

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված