Լուծված և հարցական խնդիրներԼուծված և հարցական խնդիրներ

Լուծված և հարցական խնդիրներ

13.04.13 21:57
Լուծված և հարցական խնդիրներ

Տաշքենդում ընթացած ծանրամարտի պատանիների նախաօլիմպիական աշխարհի առաջնությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավարտվեց էջմիածինցի գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանի փայլուն հաղթանակով: Նա նվաճեց հրում վարժության (200 կգ) ու երկամարտի (365 կգ) ոսկե մեդալները, իսկ պոկումում ընդամենը մեկ կիլոգրամ զիջեց իրանցի ծանրորդին ու արժանացավ արծաթե մեդալի: Այսօր իրենց մրցելույթներն ավարտեցին նաև աղջիկները: Մինչև 69 կգ քաշայինների պայքարում մեր երկու ներկայացուցիչները` Տաթև Հակոբյանն ու Սոնա Պողոսյանը 20 մասնակիցների մեջ համապատսխանաբար զբաղեցրին 14-րդ և 16-րդ տեղերը: Իսկ Հռիփսիմե Պողոսյանն ու Արևիկ Բաղդասարյանը + 69 կգ քաշային կարգում 25 մասնակիցների մեջ հանգրվանեցին 16-րդ և 17-րդ տեղերում: Հիշեցնենք, որ տաշքենդյան աշխարհի առաջնությունը վարկանիշային էր, և խաղարկվում էին Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը: Մրցումների մեկնելուց առաջ մեզ հետ զրույցում պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզօղյանը նշեց, որ գլխավոր նպատակն է թիմային հաշվարկով գրավել 1-15-րդ տեղերը և լուծել այս առաջնության գերխնդիրը` նվաճել Նանկինի օլիմպիական խաղերի առավելագույն` երկու ուղեգրերը: Կարծում եմ մեր պատանիները այս խնդիրը լուծեծին, քանի որ, բացի չեմպիոնական վերջաբանից, մենք ունեցանք նաև բավականին բարձր` 5-րդ (Ժորժ Եղիկյան, 69 կգ), 6-րդ (Մարզպետ Մինասյան, 50 կգ), 7-րդ (Արթուր Սարգսյան, 69 կգ) և 8-րդ(Հովհաննես Ավդալյան, 85կգ) տեղեր: Այլ հարց է աղջիկների մասնակցությունը: Նրանց առջև նույնպես խնդիր էր դրվել թիմային հաշվարկով գրավել 1-15 րդ տեղերրը ու նվաճել բաղձալի մեկ ուղեգիրը: Անկեղծ ասած, մեր նորաստեղծ հավաքականի աղջիկները հաջող հանդես չեկան և գեթ մեկը չընդգրկվեց լավագույն տասնյակում: Արման Գևորգյան

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված