Եղիկյանը բավարարվեց 5-րդ տեղովԵղիկյանը բավարարվեց 5-րդ տեղով

Եղիկյանը բավարարվեց 5-րդ տեղով

11.04.13 18:43
Եղիկյանը բավարարվեց 5-րդ տեղով

Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի պատանիների նախաօլիմպիական աշխարհի առաջնությունը: Մրցումների 4-րդ օրը նույնպես առանց մրցանակ մնացին հայ ծանրորդները: Պատանիների պայքարում 69 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը պոկելով 125 կգ և հրելով 155 կգ ծանրաձողը` 29 մասնակիցների պայքարում գրավեց 5-րդ տեղը: Պոկումում նա 4-րդն էր: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ղազախստանը ներկայացնող Ալբերտ Լինդերը (295 կգ): Երկրորդ տեղը գրավեց Ահմեդ-Մուհամեդ Ադելը (Եգիպտոս, 289 կգ), իսկ մրցանակային եռյակը եզրափակեց Յուֆու Սյուն (Չինաստան, 287կգ): Աղջիկների մինչև 58 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Ծովինար Կիրակոսյանը ու երկամարտի ընդամենը 128 կգ ադյունքով` 29 մասնակիցների մեջ զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը: Հաղթող դարձավ Չենգյու Վեյը (Չինաստան, 194 կգ):

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված