Թիմային չնչին միավորներԹիմային չնչին միավորներ

Թիմային չնչին միավորներ

09.04.13 22:04
Թիմային չնչին միավորներ

Տաշքենդում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանը ներկայացրեց 56 կգ քաշային Դավիթ Գասպարյանը: Դավիթը պոկում վարժությունը բավական բարձր քաշից սկսեց, սակայն կատարեց միայն 90 կիլոգրամանոց առաջին մոտեցումը, և առաջին վարժությունից հետո հանգրվանեց 22-րդ հորիզոնականում: Գասպարյանի համար անհաջող ստացվեց նաև հրում վարժությունը: Նա 105 կիլոգրամանոց ծանրաձողը գլխավերևում պահելուց հետո վնասվածք ստացավ և հրաժարվեց հետագա պայքարից: Արդյունքում` մեր ծանրորդը 42 մասնակիցների մեջ զբաղեցրեց 27-րդ տեղը: Ինչպես ասում են` ավելի լավ է թիմային չնչին միավորներ, քան «զրո»: Այս քաշային կարգում երկամարտի 235 կգ արդյունքով չեմպիոնի կոչմանն արժանացավ Թաիլանդը ներկայացնող Թիրասակ Շիփաթը: Երրկրորդ ու երրորդ տեղերը գրավեցին Վենեսուելայի և Ռումինիայի ներկայացուցիչները: Այսօր մրցեցին նաև մինչև 48 կգ քաշային աղջիկները: Հայաստանը այս քաշային կարգում ներկայացուցիչ չուներ: Առաջին երկու տեղերը գրավեցին Չինաստանի պատվիրակները, բրոնզե մեդալին արժանացավ Թայլանդի ներկայացուցիչը:

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված