Թիմային առաջին միավորներըԹիմային առաջին միավորները

Թիմային առաջին միավորները

08.04.13 22:52
Թիմային առաջին միավորները

Տաշքենդում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում կայացան առաջին օրվա մրցումները: Մեկնարկային օրը պայքարի մեջ մտան մինչև 44կգ քաշային աղջիկներն ու մինչև 50 կգ քաշային պատանիները: Աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացուցիչ չուներ, իսկ տղաների մրցավեճում մեր երկիրը ներկայացնող Մարզպետ Մինասյանը՝ պոկելով 85 կգ և հրելով 100 կգ, 31 մասնակիցների պայքարում գրավեց 6-րդ տեղը: Նա ընդհանուր առմամբ կատարեց նախատեսված 6 մոտեցումներից 5-ը, ձախողեց միայն պոկում վարժության 89 կիլոգրամանոց փորձը: Եթե նկատի ունենանք, որ մեր պատանեկան հավաքականների առջև խնդիր է դրված հասնել թիմային հաջողության ու ձեռք բերել Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի առավելագույն ուղեգրերը (պատանիներ` 2, աղջիկներ` 1), ապա, կարելի է ասել, մեկնարկը հաջող ստացվեց:
Նշենք, որ տղաների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացավ Չինաստանը ներկայացնող Քսիունյու Ջիան (200 կգ), արծաթե պարգևին տիրացավ հյուսիսկորեացի Յու Յոնգ Պակը (197), իսկ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց ուզբեկ Մաշխուրբեկ Յուրդաշևը (196): Աղջիկների մրցանակային եռյակը հետևյալ տեսքն ունեցավ` Յոն Սյու Ռի (153, Հյուս. Կորեա), Քինգ Քինգ (151,Մալայզիա), Հեբա Մահմուդ Սալեհ (143, Եգիպտոս):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված