Ծանրամարտ, Եվրոպայի առաջնություն (թարմացված)Ծանրամարտ, Եվրոպայի առաջնություն (թարմացված)

Ծանրամարտ, Եվրոպայի առաջնություն (թարմացված)

09.04.13 01:01
Ծանրամարտ, Եվրոպայի առաջնություն (թարմացված)

Ալբանական «Տիրանայում» մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց 48 կգ քաշայինների պայքարում հաղթանակ տոնեց իտալուհի Ջեննի պալյարոն: Երկրորդ տեղում Սիլվի Անգելովան է Ադրբեջանից, իսկ երրորդում՝ ռումինուհի Ելենա Անդրիեշը: Անգելովան ու Անդրիեշը հավասար արդյունք ցոյց տվեցին, սակայն ռումինուհին 30 գրամ ավելի ծանր էր իր մրցակցուհուց, ուստի՝ արծաթը բաժին հասավ Ադրբեջանի մարզուհուն:
Ծանրամարտ, Եվրոպայի առաջնություն, կանայք, 48 կգ
1. Ջեննի Պալյարո (Իտալիա) - 181 կգ (82 Կգ պոկում, 99 կգ՝ հրում)
2. Սիլվիա Անգելովա (Ադրբեջան) - 179կգ (80կգ, 99կգ)
3. Ելենա Անդրիեշ (Ռումինիա) - 179 կգ (81կգ, 98 կգ)

Իսկ տղամարդկանց 56 կգ քաշային խմբում հաղթանակ տարավ մոլդովացի Օլեգ Սիրգին: Արծաթը վաստակեց բուլղարացի Ասեն Մուրադովը, իսկ բրոնզը՝ բելգիացի Թոմ Գեգեբուերգը:

Ծանրամարտ: Եվրոպայի առաջնություն: Տղամարդիկ, 56 կգ

1. Օլեգ Սիրգի (Մոլդովա) -261 կգ (116 պոկում, 145 հրում)
2. Ասեն Մուրադով (Բուլղարիա) -258 կգ (118կգ, 140կգ)
3. Տոմ Գեգեբուրգ (Բելգիա) -248 կգ (113կգ, 135կգ)




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված