Արտաշես Ներսիսյան. «Փորձելու ենք ձեռք բերել օլիմպիական խաղերի ուղեգիր»Արտաշես Ներսիսյան. «Փորձելու ենք ձեռք բերել օլիմպիական խաղերի ուղեգիր»

Արտաշես Ներսիսյան. «Փորձելու ենք ձեռք բերել օլիմպիական խաղերի ուղեգիր»

05.04.13 14:14
Արտաշես Ներսիսյան. «Փորձելու ենք ձեռք բերել օլիմպիական խաղերի ուղեգիր»

Ապրիլի 8-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին այս անգամ Հայաստանը կներկայանա առանց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների: Առաջին հայացքից շատ զարմանալի թվացող հարցի և շատ այլ հարցերի պատասխանները տվեց ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

-Պարոն Ներսիսյան, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը այս անգամ Եվրոպայի առաջնության կմեկնի առանց կանանց:

-Բոլորին հայտնի պատճառներով: Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը ամուսնացավ: Մելինեն ծնկի ծանր վնասվածքից հետո նոր է ապաքինվել: Ի դեպ, Հայաստանի վերջին առաջնությանը նա ցույց տվեց բավականին լավ արդյունք, ու եթե մեկներ Ալբանիա, կարող էր մրցանակային տեղ գրավել:

-Հայտնի է, որ ապրիլի 6-ին մեր պատանեկան հավաքականի հետ միասին, աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով ձեր գլխավորությամբ Տաշքենդ կմեկնեն նաև մեր աղջիկները: Գուցե՞ դա է պատճառը, որ մեծահասակները չեն մասնակցում Եվրոպայի առաջնությանը:

-Ճիշտ է, ես աղջիկների հետ մեկնելու եմ Տաշքենդ, բայց մեծահասակների չմասնակցելու պատճառը դա չէ: Եթե Մելինեն ու Հռիփսիմեն պատրաստ լինեին, կարող էին նաև առանց ինձ մեկնել Ալբանիա:

-Իսկ Էլեն Գրիգորյանը՞, ու էլի աղջիկներ կան, որ կարող են հաջող մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

-Ընդհանուր առմամբ նպատակահարմար չէ, մենք պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը, և այս տարի առաջին անգամ, հավանաբար, հանդես գանք ամբողջական թիմով: Նախկինում 2-3 հոգի են գնում մրցման և մեդալներով վերադառնում հայրենիք, իսկ այժմ մենք ուզում ենք թիմային հաջողության հասնել, որպեսզի օլիմպիական խաղերի ժամանակ հանդես գանք ամբողջական թիմով (4 հոգի): Այդ իսկ պատճառով, մեր հիմնական նպատակը 2014 և 2015 թթ աշխարհի առաջնություններն են:

-Լավ, այդ դեպքում, ովքե՞ր կմասնակցեն Տաշքենդում և ի՞նչ սպասելիքներ ունեք աղջիկներից:

-Առաջին անգամ կմասնակցենք ամբողջական թիմով: Տաշքենդում մրցահարթակ կբարձրանան Ծովինար Կիրակոսյանը (58 կգ), Աղունիկ Հակոբյանն ու Ռոզալյա Ավետիսյանը (63 կգ), Սոնա Պողոսյանն ու Տաթևիկ Հակոբյանը (69 կգ), Արևիկ Միրզախանյանն ու Հռիփսիմե Պողոսյանը (+69 կգ): Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա կասեմ, որ այս մրցումները 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային են: Եթե մենք կարողանանք թիմային հաշվարկով 1-15րդ տեղերը զբաղեցնենք, ապա մեզ կհատկացվի մեկ ուղեգիր:

-Իսկ որքանո՞վ է իրականանալի այդ նպատակը:

-Ճիշտ է, մեր թիմը ընդամենը 5-6 ամսվա պարապողներից է կազմված, բայց կարծում եմ կարող ենք ուղեգիր ձեռք բերել: Իսկ եթե հանկարծ չստացվի, ապա կփորձենք ուղեգիր ձեռք բերել 2014 թվականի Եվրոպայի առաջնությանը:

-Ձեզ և մեր հավաքականի անդամներին Sport.am-ի խմբագրության կողմից հաջողություն ենք մաղթում:

-Շնորհակալություն:

Զրուցեց' Արման Գևորգյանը



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված