Անկախ Հայաստանի 3 լավագույն ծանրորդ ևսԱնկախ Հայաստանի 3 լավագույն ծանրորդ ևս

Անկախ Հայաստանի 3 լավագույն ծանրորդ ևս

05.04.13 20:00
Անկախ Հայաստանի 3 լավագույն ծանրորդ ևս

Առաքել Միրզոյան

Անկախ Հայաստանի ծանրամատի լավագույն ներկայացուցիչներից է նաև Առաքել Միրզոյանը: Առաքելին շատերը ճանաչում են որպես ԽՍՀՄ հավաքականի լեգենդար հայազգի ծանրորդ Օքսեն Միրզոյանի որդի, սակայն Առաքելն իր նվաճումներով նոր պատմություն է կերտում: Առաքելը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 21-ին: Կարիերան սկսել է մանուկ հասակից, մասնակցել է երիտասարդական մրցաշարերի ու հաջողությունների հասել: 2007-ին արդեն 18-ամյա երիտասարդը Լանդսկրոնայում նվաճել է Եվորպայի առաջնության արծաթե մեդալը: Նրա ցուցանիշը երկամարտում 257 կգ էր: Իր առաջին Եվրոպայի առաջնությանը 2009 թվականին Միրզոյանը տպավորեց բոլորին ու դարձավ ոսկե մեդալակիր: Նույն թվականին Առաքելը մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը, երկամարտի արդյունքում բարձրացրեց 334 կգ և դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Այսքան հաջող տարվանից ու մրցելույթներից հետո Միրզոյանի կարիերան հետընթաց ապրեց: Խաղացողը ֆիզիկական խնդիրներ ունեցավ ու ձախողեց թե 2011 թվականի աշխարհի առաջնությունը, և թե 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերը: Սակայն Միրզոյանը ներողություն խնդրեց երկրպագուներից ու խոստացավ, որ լավ մարզավիճակ ձեռք կբերի ու 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերում հաջողության կհասնի:

Սմբատ Մարգարյան

Սմբատ Մարգարյանը հանդիսանում է հայկական ծանրամարտի ամենաերիտասարդ ներկայացուցիչը: Սմբատը ծնվել է 1993 թվականի մարտի 17-ին Երևանում: Մասնակցել է մի շարք երիտասարդական մրցաշարերի ու լավ է դրսևորել իրեն: 2010-ին մասնակցել է երիտասարդական օլիմպիական խաղերին ու նվաճել բրոնզե մեդալ: Նույն թվականին Սմբատը մասնակցեց Եվրոպայի առաջնությանն ու ցնցեց բոլորին: Նա ամենաերիտասարդ մասնակիցն էր ու կարողացավ գրավել երկրորդ հորիզոնականը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Սմբատը դեռ շատ երիտասարդ է, ու մեր մարզիչները նրան շատ լավ ապագա են խոստանում:

Արսեն Մելիքյան

Արսեն Մելիքյանը նույնպես իր անունը գրել է անկախ Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ: Արսենը ծնվել է 1976 թվականի մայիսի 17-ին Երևանում: Արսենը մասնակցել է 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերին ու գրավել 3-րդ հորիզոնականը՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Նա առաջինն էր, ով օլիմպիական բրոնզ պարգևեց անկախ Հայաստանին և առաջին օլիմպիական մեդալակիրը որպես ծանրորդ: 2005 թվականին Արսեն Մելիքյանը մասնակցեց նաև Սոֆիայի Եվրոպայի առաջնությանն ու կրկին նվաճեց բրոնզե մեդալը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված