Անկախ Հայաստանի 4 լավագույն կին ծանրորդներըԱնկախ Հայաստանի 4 լավագույն կին ծանրորդները

Անկախ Հայաստանի 4 լավագույն կին ծանրորդները

29.03.13 16:28
Անկախ Հայաստանի 4 լավագույն կին ծանրորդները

Ձեզ ենք ներկայացնում անկախ Հայաստանի պատմության 4 լավագույն կին ծանրորդներին:

Նազիկ Ավդալյան

Ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին Գյումրիում: 2006թ-ին մասնակցել է աշխարհի առաջնությանն ու զբաղեցրել 7-րդ հորիզոնականը Դոմինիկյան հանրապետությունում: 2007 թվականին Ստրասբուրգում նվաճել է արծաթե մեդալ: Նույն թվականին Թայլանդի աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: 2008-ի գարնանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ աշնանը՝ աշխարհի փոխչեմպիոն: 2009 թվականին Ավդալյանը նվաճեց Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին մարզիկն, ով երբևէ նվաճել է աշխարհի չեմպինոի կոչումը: 2010-ին Նազիկը Երևան-Գյումրի ճանապարհին վթարի ենթարկվեց ու վնասվածք ստացավ, սակայն նա հայտարարել է, որ մեծ սպորտ կվերադառնա 2013 թվականից:

Հռիփսիմե Խուրշուդյան

Ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին։
Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (2007), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2007), Եվրոպայի չեմպիոն, 75կգ (2007), Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 75կգ (2006, 2009),
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2010), Եվրոպայի փոխչեմպիոն, +75կգ (2011), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2009)։
(2012) Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Առաջին կին ծանրորդն է անկախ Հայաստանի պատմության մեջ և առաջին հայ կին օլիմպիական մրցանակակիրը:


Մելինե Դալուզյան

ծնվել է 1988թ, ապրիլի 20-ին Գյումրի քաղաքում: Հայստանի բազմակի չեմպիոն, 2005թ-ի Եվրոպայի պատանիների չեմպիոն և լավագույն մարզիկ:2006թ-ի մեծահասակների Եվրոպայի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր: Նույն թվականի հոկտեմբերին կայացաց Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող և լավագույն մարզիկ: 2006 թվականի նոյեմբերի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

2007թ-ի Եվրոպայի առաջնության հաղթող:
2007թ-ի Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր հաղթող:

2008թ-ի Եվրոպայի չեմպիոն
2009թ-ի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում արծաթե մեդալակիր
2010թ-ի Եվրոպայի փոխչեմպիոն

2010թ-ի Հոկտեմբերին կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Էլեն Գրիգորյան

Ծնվել է 1988թ-ի հունվարի 3-ին Կոտայքի մարզի Եղվարդ գ.-ում, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2008թ-ի Ալբանիայում կայացած Եվրոպայի երիտասարդների առաջնության 3 մրցանակակիր և 2011թ-ի Կազան քաղաքում կայացած Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն: չի մասնակցելու այս տարի Եվրոպայի առաջնությանը ձեռքի վնասվածքի պատճառով:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված