Անկախ Հայաստանի 5 լավագույն ծանրորդներըԱնկախ Հայաստանի 5 լավագույն ծանրորդները

Անկախ Հայաստանի 5 լավագույն ծանրորդները

25.03.13 16:28
Անկախ Հայաստանի 5 լավագույն ծանրորդները


Ձեզ ենք ներկայացնում անկախ Հայաստանի պատմության 5լավագույն ծանրորդներին՝ գալիք ծանրամարտի Եվրոպայիառաջնությանն ընդառաջ:

Տիգրան Գևորգի Մարտիրոսյան

Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը ծնվել է 1988 թվականի հունիսի9-ին Գյումրիում: Իր առաջին հաջողությունը Տիգրանն ունեցավարդեն 2003 թվականին, երբ դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Նույն մրցաշարում նա դրա հաջորդ երկու տարիներին անընդմեջդարձավ չեմպիոն ու սկսեց պրոֆեսիոնալ կարիերան: 2006թվականին 6-րդ տեղը զբաղեցնելուց հետո, հաջորդառաջնությանը Մարտիրոսյանը դարձավ մրցաշարիհայտնությունն ու բարձր արդյունքներ գրանցեց: Միայն Վենսելաս Դաբայային զիջելով՝ Տիգրանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Սակայն սկզբունքային մրցակցին նա հաղթեցարդեն մեկ տարի անց հենց Դաբայայի երկրում՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ երկամարտում գրանցելով 346 կգարդյունք:

Նույն թվականին Մարտիրոսյանը հավաքականի հետ մեկնեցՊեկին ու մասնակցեց օլիմպիական խաղերին: 69 կգ քաշայինկարգում նրա մրցակիցը կրկին Դաբայան էր: Պոկումումբարձրացնելով 153, իսկ հրումում՝ 185 կգ, Տիգրանը հավասարարդյունք ցույց տվեց Դաբայայի հետ, սակայն ֆրանսիացին միփոքր ավելի թեթև անձնական քաշ ունենալու շնորհիվ ստացավարծաթե մեդալ, իսկ մեր ծանրորդը նվաճեց բրոնզը: Մարտիրոսյանի համար այդ նվաճումը ռեկորդային էր, քանի որնա դարձավ ամենաերիտասարդ մարզիկը անկախ Հայաստանիպատմության մեջ, ով օլիմպիական մեդալի դափնեկիր է դարձել:

2009 թվականին Մարտիրոսյանն իր նորամուտը նշեց աշխարհիառաջնությունում, սակայն արդեն միջին քաշային կարգում: Այստեղ գյումրեցին նվաճեց արծաթե մեդալը՝ զիջելով չինացի Լու Հիաոջունին, ով այդ առաջնությունում երկու համաշխարհային ռեկորդ գրանցեց: Սակայն Անթալիայում 2010թվականի աշխարհի առաջնությանը Մարտիրոսյանի արդյունքը գերազանցեց բոլորին, այդ թվում նաև մրցաշարի գլխավոր ֆավոիտ համարվող Հիաոջունին: Տիգրանի արդյունքը 3 կգ-ովգերազանցեց նախորդ տարվա ցուցանիշին՝ 373 կգերկամարտում:

Մարտիրոսյանը պետք է մասնակցեր նաև Լոնդոնում անցկացվելիք վերջին օլիմպիական խաղերին, սակայն Լոնդոնմեկնելուց մի քանի օր առաջ Տիգրանը ցավալի վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել օլիմպիադային: Սակայն Տիգրանը դեռ երիտասարդ է, իսկ մրցաշարերն ու ոսկեմեդալներն առջևում են:

Գևորգ Դավթյան

Գևորգ Դավթյանը ծնվել է 1983 թվականին, հունվարի 4-ին: Գևորգը 77 կգ քաշային կարգում 2006 և 2007 թվականներին դարձավ Եվրոպայի չեմպիոն ու ճանաչվեց այդ թվականների Հայաստանի լավագույն ծանրամարտիկ: Այդ նույն քաշային կարգում Դավթյանը 2007 թվականին նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալները: Հաջորդ տարի ծանրորդը մասնակց Պեկինի Օլիմպիական խաղերին ու դարձավ բրոնզե մեդալակիր, որը նվիրեց Անատոլի Խրապատի հիշատակին, ով օլիմպիական չեմպիոն էր ու Դավթյանի նախկին մարզիչը: Այնուհետև Գևորգին մշտապես հետևեցին վնասվածքները: Նա Հայաստանի սպորտի կոմիտեի օգնությամբ Ռուսաստանի դաշնությունում վիրահատվեց ողնաշարի ճողվացքի համար, իսկ այժմ վերադարձել է Հայաստան և սկսել մարզվել:

Տիգրան Վարդանի Մարտիրոսյան

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը ծնվել է 1983 թվականին, մարտի 3-ին: Մարտիրոսյանի նորամուտը ծանրամարտում փայլուն է ստացվել: Նա դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն 1996, 1997 և 1998 թվականներին: 2003 թվականից հանդես է եկել ծանր քաշային (82.5 կգ) կարգում: Մասնակցել է 2004 թվականի Աթենքի օլիմպիադային ու զաբղեցրել է 7-րդ հորիզոնականը: 2006 թվականին Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնությանը Տիգրանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 13 միավորով զիջելով առաջատար Ալեքսեյ Ռիբակուին: 2007 թվականին ստացած լուրջ վնասվածքից հետո Մարտիրոսյանին բավականին հաջող տարի էր սպասում: Նախ, 2008 թվականին Լիգնանոյում ծանրորդը նվաճեց ոսկե մեդալ, այնուհետև նույն տարում մասնակցեց Պեկինի օլիմպիադային ու նվաճեց բրոնզե մեդալը: 2009 թվականին Հայաստանում համարվեց որպես վաստակավոր մարզիկ բոլոր այն ծանրորդների հետ, ովքեր Պեկինում բրոնզե մեդալակիրներ էին դարձել: Հետագայում, մի քանի անհաջող մրցելույթներից հետո, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը նույնպես լքեց Հայաստանի հավաքականը:

Արա Խաչատրյան

Արա Խաչատրյանը ծնվել է 1982 թվականին, սեպտեմբերի 13-ին Գյումրիում: Արան միացել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին 77 կգ քաշային կարգում: 2006 թվականի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ հաջորդ տարի Ստրասբուրգում՝ Եվրոպայի արծաթե մեդալ՝ զիջելով միայն իր հայրենակից Գևորգ Դավթյանին: Նույն նվաճմանը հասել է նաև 2008 թվականին Իտալիայում, երբ ոսկե մեդալակիրը նրան գերազանցել է ընդամենը 1 կգ-ով: 2008 թվականի Պեկինի օլիմպիադան Խաչատրյանը ձախողեց՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: 2010 թվականին Արան իր ուժերը փորձեց արդեն 85 կգ քաշային կարգում ու երրորդ անգամ իր կարիերայում նվաճեց Եվրոպայի արծաթե մեդալը, այս անգամ Մինսկում: Այս նվաճումը դեռևս վերջինն է Արայի համար, քանի որ նա աշխարհի առաջնությանը լուրջ վնասվածք ստացավ: 2012-ին մեկնեց Լոնդոն, սակայն վնասվածքի պատճառով նրան չհաջողվեց պատշաճ ելույթ ունենալ:

Աշոտ Դանիելյանը ծնվել է 1974 թվականին, ապրիլի 11-ինԵրևանում: 1999 և 2000 թվականներին երկու անգամ անընդմեջ Դանիելյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Երկու անգամմասնակցել է օլիմպիական խաղերի. Առաջինը 1996 թվականին,որում ձախողվեց՝ գրավելով 13-րդ հորիզոնականը, իսկ երկրորդը2000-ի Սիդնեյի օլիմպիադան էր, երբ գրավեց երրորդ տեղը, բայցչստացավ բրոնզե մեդալն ու որակազրկվեց խթանիչներ օգտագործելու համար:Դանիելյանը կարող էր լինել երկրորդ օլիմպիական մեդալ նվաճած ծանրորդը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:2006 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Աշոտ Դանիելյանը ավարտեց կարիերան:

Հաղթանակ մաղթենք մեր այն բոլոր ծանրորդներին, ովքեր կմասնակցեն առաջիկա Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի ապրիլի 6-ից:

ԻՇԽԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ







sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված